Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 532 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-10-11-ից մինչև 2003-01-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2003-01-08Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 1998 թվականի N 556

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 532 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 532 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի N 468 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կանոնադրության IV բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«IV. Դատավորների պաշտոնեական պիտանիության ԵՎ ծառայողական առաջխաղացման ցուցակների նախապատրաստումը

17. Դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակների (այսուհետև` ցուցակներ) կազմման և դատավորների նշանակման գործընթացին աջակցելու նպատակով նախարարն իրականացնում է ցուցակներում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց (այսուհետև` հավակնորդներ) նախնական հաշվառման աշխատանքներ:

18. Հավակնորդների մասնագիտական կարողությունների վերաբերյալ նախարարին եզրակացություն ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվում և գործում է իրավաբանական որակավորող հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով): Հանձնաժողովի աշխատանքներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մասնակցել արդարադատության խորհրդի անդամները:

19. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ եզրակացություն»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։