24.09.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2020 թվականի N 1575-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1786-Ա որոշումների` կազմակերպությունների լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակին ամրացված ավտոտրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված ավտոտրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման (հաշվառման) ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ սույն որոշման հավելվածում նշված ավտոտրանսպորտային միջոցների նպատակային օգտագործման կամ օտարման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
24.09.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
սեպտեմբերի 24-ի N 1575-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN
ը/կ Մակնիշը Պետական համարանիշը Թողարկման տարեթիվը Նույնականացման համարը Սկզբնական արժեքը
(դրամ) Հաշվեկշռային արժեքը (դրամ)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման համաձայն կազմակերպությունների լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված և հետ վերցվող ավտոտրանսպորտային միջոցներ
«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված և հետ վերցվող
1. Վազ (VAZ) 21099 996 LO 43 2006 թ. XTA21099012896626 800000 0
«Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված և հետ վերցվող
2. Դոջ Գրանդ Քարավան (DODGE GRAND CARAVAN ) 091 OR 61 1998 թ. 2D8GP44L47R104434 3600000 0
«Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված և հետ վերցվող
3. ՊԱԶ (PAZ) 672-Մ 109 LU 57 1986 թ. 8610960
(թափքի համարը) 1000000 333333
4. Մերսեդես Սպրինտեր (MERSEDES) 005 LU 57 1997 թ. WDB9024621P701897 5000000 0
«Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված և հետ վերցվող
5. Վազ (VAZ) 21213
Շարժիչի գազի սարքավորման հետ 354 LU 36 1995 թ.
2005 թ.
(սարքավորման տեղադր. տարին) XTA212130T1161249 597 000 0
6. Գազ 32213 (Gazel) միկրոավտոբուս 451 SU 36 2002 թ. XTH21050020245676 3644800 0
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակին ամրացված և հետ վերցվող ավտոտրանսպորտային միջոցներ
7. Վազ (VAZ) 21074-120-21 014 OO 08 2005 թ. XTA 21074052216228 2622000 0
8. Վազ (VAZ) 21074-120-21 016 OO 08 2005 թ. XTA 21074005221605 2622000 0
9. Վազ (VAZ) 21074-120-21 054 SS 07 2005 թ. XTA 21074052215540 2622000 0
10. Վազ (VAZ) 2106 019 OO 08 2005 թ. XTA 21060050129701 2300500 0
11. Վազ (VAZ) 2106 020 OO 08 2005 թ. XTK21060050129642 2300500 0
12. Վազ (VAZ) 21213 042 SS 07 2005 թ. XTA 21213021639480 3005100 0
13. Գազ (GAZ) 31105-120 044 ՕՕ 08 2004 թ. XTH 31105041217542 3600000 0
14. Վազ (VAZ) 21074-120-21 007 00 08 2005 թ. XTA 21074052201913 2622000 0
15. Վազ (VAZ) 21074-120-21 011 00 08 2005 թ. XTA2074052216106 2622000 0
16. Վազ (VAZ) 21074-120-21 018 00 08 2005 թ. XTA 21074052216821 2622000 0
(հավելվածը փոփ. 01.04.21 N 436-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան