Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 1998 թվականի N 579

քաղ. Երևան

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

Վ. Ավանեսյան - ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար

Է. Մուրադյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

2. Աշխատանքային խմբին` ապահովել սույն օրենքների նախագծերի քննարկումը`

ա) Ազգային ժողովի համապատասխան մասնագետների և հանձնաժողովների հետ.

բ) 1998 թվականի հոկտեմբեր ամսին` Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։