ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 1998 թվականի N 614
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՆՐԱ ՀԱՐԱԿԻՑ ՄԱՐԶԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՆԻՇԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի և նրա հարակից մարզերի սահմանանիշերի տեղադրման նպատակով`
1. Ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Երևանի քաղաքապետին` սահմանանիշերի տեղադրման աշխատանքներն իրականացնել Երևանի հարակից մարզերի մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ:
3. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզպետներին`
ա) աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, ստեղծել աշխատանքային խմբեր.
բ) համապատասխան ակտերով սահմանանիշերն ընդունել ի պահպանություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
նոյեմբերի 3-ի N 614 որոշմամբ
Կ Ա Զ Մ
ԵրԵՎան քաղաքի ԵՎ նրա հարակից մարզերի սահմանանիշերի տեղադրման նպատակով ստեղծված հանձնաժողովի
Վ. Գրիգորյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)
Վ. Վարդապետյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
● ● ● ● ● - Արագածոտնի մարզպետի տեղակալ
Լ. Ալեքսանյան - Արարատի մարզպետի տեղակալ
● ● ● ● ● - Արմավիրի մարզպետի տեղակալ
Ք. Մանուկյան - Կոտայքի մարզպետի տեղակալ
Գ. Ավետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի տնօրենի տեղակալ