ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 299-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 7,439,474 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն երիտասարդ երաժիշտներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479)՝ «Էմ Սի Էֆ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02253892) 2021 թվականի մարտի 11-ին կնքված երկկողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երաժշտական գործիքների մատակարարում՝ 7,439,474 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝
3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
08.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի N 299-Ա որոշման
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ»
ԾՐԱԳԻՐ
1․ Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանի ազգային պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երիտասարդ երաժիշտների համար ձեռք բերել ոչ ստանդարտ՝ համերգային կատարումների համար
համապատասխանեցված փողային գործիքներ:
2․ Ծրագրի բարեգործական
որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով
արտոնություններից։
3․ Բարեգործը Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY
10022-1112:
4․ Ծրագիրը կատարողը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ,
ք․ Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479):
5․ Ծրագրի իրականացման
վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, մշակույթ։
6․ Ծրագրի բյուջեն 7 439 474 դրամ:
7․ Բարեգործություն ստացողը Հայաստանի ազգային պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ (ՀՊՖՆ) ՀՆ (ՀՀ. ք. Երևան, Մաշտոցի 46, ՀՎՀՀ 02508792) ուսանողները:
8․ Ծրագրի իրականացման
տևողությունը 2021թ․ ապրիլի 12-ից մինչև նոյեմբերի 30-ը։
9․ Միջոցառումների
նկարագրությունը և
ժամկետները, անհրաժեշտ
ֆինանսական միջոցների
ծավալը Ծրագրի շրջանակներում, Հայաստանի ազգային պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից
երիտասարդ տաղանդավոր երաժիշտների բացահայտման և աջակցման նախաձեռնության
շրջանակներում, ձեռք են բերվելու հատուկ համերգային կատարումների համար համապատաս-
խանեցված փողային գործիքներ, որոնք անհատույց նվիրաբերվելու են ՀՊՖՆ-ին:
Գործիքները հնարավոր է ձեռք բերել միայն պաշտոնական ներկայացուցիչի միջոցով:
Նշված գործիքների արժեքը կազմում է 7 439 474 (յոթ միլիոն չորս հարյուր երեսունինը հազար չորս
հարյուր յոթանասունչորս) դրամ՝ առանց ԱԱՀ:
10․ Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և
նախատեսվող գինը Հայաստանում «Յամահա» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Էմ Սի ԷՖ Փրոդաքշն» ՍՊԸ-ից (ՀՎՀՀ 02253892) ձեռք բերել հատուկ համապատասխանեցված փողային գործիքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 7 439 474 դրամ առանց ԱԱՀ:
11․ Ծրագրի իրականացման հետ կապված
կազմակերպական ծախսերը Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12․ Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա- վարման մարմինների և այլ
մարմինների հետ Չի նախատեսվում:
13․ Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերահսկո- ղության մեխանիզմների նկարագրությունը Երաժշտական գործիքների պատվերը համապատասխանեցնել ՀՊՖՆ կարիքներին՝ ընդգրկելով համապատասխան մասնագետների:
Հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ
հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
08.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ