Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 62-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 286-Ա

«ԿԱՄՐՋԱԿ» ՍՈՑԻԱԼ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող՝ 14,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ջրատաքացուցիչների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01003187) «Արփիսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01825631) 2021 թվականի մարտի 10-ին կնքված փոխըմբռնման հուշագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 38 հատ ջրատաքացուցչի մատակարարում` 14,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկատվություն ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Երևան

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի N 286-Ա որոշման

«ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության տարբեր գյուղական բնակավայրերում սոցիալապես անապահով ընտանիքներին արտոնյալ պայմաններով տրամադրել արևային ջրատաքացուցիչներ։

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3. Բարեգործը «LITTLE BRIDGE SWITZERLAND» NGO, Նախագահ՝ Հիլդե Ադեհայդ Քինդ, Շվեյցարիա (Giacometti stasse 134.7000 Chur, FO0569480):

4. Ծրագրի կատարողը «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցե՝ քաղ. Երևան, Զ. Սարկավագի 129/5, ՀՎՀՀ՝ 01003187, հեռ՝ 010-516-044:

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ծաղկաբեր, Մեծ Պառնի, Շենավան և Գեղասար բնակավայրեր։ Բնագավառը՝ սոցիալական։

6. Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջեն կազմում 14,000,000 դրամ :

7. Բարեգործություն ստացողը Հայաստանի Հանրապետության տարածքում անապահով ընտանիքներ, որոնց ընտրությունը կատարվում է կազմակերպության կողմից, ուսումնասիրությունների արդյունքում։

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2021 թվականի ապրիլի 15-ից մինչև 2024 թվականի ապրիլի 15-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ընտրված ընտանիքների հետ կնքվում են փոխառության պայմանագրեր՝ անտոկոս մարման պայմանով, որի արդյունքում ձևավորվելու է շրջանառու ֆոնդ, ուղղված նույն նպատակին՝ արևային ջրատաքացուցիչ համակարգերի ձեռքբերմանը և նույն պայմաններով գյուղական համայնքների անապահով ընտանիքներին տրամադրմանը:

Արևային ջրատաքացուցիչները ձեռք բերելու համար կնքվել է փոխըմբռնման հուշագիր 14,000,000 դրամի չափով, տեղադրման միջոցառումները կկատարվեն երկու ամսվա ընթացքում։ 38 հատ ջրատաքացուցիչ կտեղադրվի կազմակերպության կողմից ընտրված սոցիալապես անապահով ընտանիքների համար՝ 2021 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը

10. Ձեռք բերվող, ներմուծվող, ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Արևային ջրատաքացուցիչները ձեռք բերելու համար կնքվել է փոխըմբռնման հուշագիր 14,000,000 միլիոն դրամի չափով։ Կախված շահառու ընտանիքների քանակությունից տեղադրվելու է 200, 250 և 300 լիտրանոց արևային ջրատաքացուցիչներ։ Յուրաքանչյուր ջրատաքացուցիչը տեղադրվում է 10 օրվա ընթացքում։ Ջրատաքացուցիչները հինգ տարով սպասարկման և թերությունների վերացման երաշխիքի ներքո են լինելու և անխափան աշխատելու համար ունենալու են թերությունների վերացման եռօրյա արձագանքման պայմանագիր։

11. Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսեր Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12. Համագործակցությունը, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման

մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագրի իրականացման ընթացքում համագործակցելու ենք Լոռու մարզի Ծաղկաբեր, Մեծ Պառնի, Շենավան և Գեղասար բնակավայրերի ղեկավարության հետ։ Հետագայում

համագործակցությունը կընդլայնվի:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Վերահսկողությունը կատարվելու է «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպություն աշխատակազմի մշտադիտարկման միջոցով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Երևան

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։