ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 288-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈԹՈՂՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԱՄՐԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 97,612,180 դրամ ընդհանուր արժողությամբ «Կոթողների նորոգման և ամրակցման աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02507456) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հայր և որդի Մանվելյաններ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01238222) 2021 թվականի մարտի 15-ին N ՀՀ/ՄԱ-01/21-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վեց կոթողների նորոգման և ամրակցման աշխատանքների երկրորդ փուլի շինարարական աշխատանքների իրականացում՝ 97,030,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ամիրան Բադիշյան Գալիկի» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 27994191) 2021 թվականի մարտի 15-ին N ՀՀ/ՀՀ-02/21-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կոթողների նորոգման և ամրակցման աշխատանքների երկրորդ փուլի շինարարական աշխատանքների հեղինակային հսկողություն՝ 582,180 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
08.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 288-Ա որոշման
«Կոթողների նորոգման և ամրակցման աշխատանքներ»
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով 6 կոթողների նորոգման և ամրակցման 2-րդ փուլի շինարարական աշխատանքները
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից
3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ
4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանի Հանրապետություն քաղաք Երևան, բնագավառը՝ քաղաքաշինություն
6. Ծրագրի բյուջեն Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 97,612,180 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
8. Ծրագրի իրականացման
տևողությունը Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 19-ից դեկտեմբերի 1-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով 6 կոթողների նորոգման և ամրակցման 2-րդ փուլի շինարարական աշխատանքներ՝ 97,030,000 դրամ և Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով 6 կոթողների նորոգման և ամրակցման 2-րդ փուլի շինարարական աշխատանքների հեղինա-կային հսկողության իրականացում՝ 582,180 դրամ։ Ընդհանուր արժեքը՝ 97,612,180 դրամ։ Ծրագիրը նախատեսվում է իրականաց-նել 2021 թվականի ապրիլի 19-ից մինչև դեկտեմբերի 1-ը։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով 6 կոթողների նորոգման և ամրակցման 2-րդ փուլի շինարարական աշխատանքներ՝ 97,612,180 դրամ, որից Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով 6 կոթողների նորոգման և ամրակցման 2-րդ փուլի շինարարական աշխատանքներ՝ 97,030,000 դրամ և Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով 6 կոթողների նորոգման և ամրակցման 2-րդ փուլի շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության իրականացում՝ 582,180 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական
ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակեր-պությունների հետ Համագործակցություն չի նախատեսվում
13. Ծրագրի արդյունավետության
նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
08.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ