ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2021 թվականի N 62-Ա
«ՆԱԶՔՈՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Լոտրիջ ֆեմըլի» հիմնադրամի կողմից, «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (388 տեղ, 8,520 կգ ընդհանուր քաշով, 4,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 7,205 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման (բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 08.04.21 N 296-Ա)
2. «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2021 թ. փետրվարի 1
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2021 թ.
փետրվարի 1-ի N 62-Ա
որոշման
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
Ապրանքի անվանումը Քանակը ըստ չափման միավորի /արկղ/ Բրուտտո քաշը
/կգ/ Արժեքը
/$/ Շահառուները
Տաք հագուստ
օգտագործած 12 արկղ 2509.7 1162 ● «Գեղեցիկ» բարեգործական հիմնադրամ – 1 արկղ
● «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն – 4 արկղ
● «Դեպի Վեր» բարեգործական հիմնադրամ – 2 արկղ
● Եղվարդի համայնքապետարան – 2 արկղ
● «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի շահառուներ – 3 արկղ
Օգտագործած
վերարկու 12 արկղ 1971.3 846 ● «Գեղեցիկ» բարեգործական հիմնադրամ – 1 արկղ
● «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն – 4 արկղ
● «Դեպի Վեր» բարեգործական հիմնադրամ – 2 արկղ
● Եղվարդի համայնքապետարան – 2 արկղ
● «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի շահառուներ – 3 արկղ
Հիգիենայի
պարագա 360 արկղ 3668.5 1164 ● ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – 80 տուփ
● «Գեղեցիկ» բարեգործական հիմնադրամ – 20 տուփ
● «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն – 167 տուփ
● «Դեպի Վեր» բարեգործական հիմնադրամ – 20 տուփ
● «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ – 30 տուփ
● Դավիթաշենի վարչական շրջանի թաղապետարան – 30 տուփ
● «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի շահառուներ – 13 տուփ
Բժշկական պարագաներ 4 արկղ՝
13 անվասայլակ,
17 քայլակ,
4 ձեռնափայտ,
1 աթոռ,
2 հենափայտ 370.5 828 ● «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպություն - 11 անվասայլակ, 15 քայլակ, 3 ձեռնափայտ, 1 աթոռ, 2 հենափայտ
● «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի շահառուներ – 2 անվասայլակ, 2 քայլակ, 1 ձեռնափայտ
Ընդամենը 388 արկղ 8,520 4000
(հավելվածը խմբ. 08.04.21 N 296-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ