Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 784-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 369-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 784-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի N 488-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի օգոստոսի 16-ի «Աուտիզմ ազգային հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 784-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

09.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի

N 369-Ա որոշման

«Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

օգոստոսի 16-ի N 784-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

«ԱՈՒՏԻԶՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Ք. Հովհաննիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ

Ն. Փաշայան - ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Ա. Մուրադյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ

Մ. Աղաջանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ

Մ. Սարգսյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի առաջին կարգի մասնագետ (համաձայնությամբ)

Ա. Սվաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության hանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Պաուլ Հեյլվեյլ - «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ (համաձայնությամբ)

Ն. Օսկանյան - «Առաջինը` երեխաներին» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Հ. Մարգարյան - «Աուտիզմ. Հաղթահարում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Մ. Երիցյան - «ԱՐԲԵՍ» առողջության կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

Ռ. Յիրիկյան - «ՎիվաՍել-ՄՏՍ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Պետրոսյան - «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)

Ա. Քուրդյան - «Առաջինը` երեխաներին» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)

Լ. Սողոմոնյան - «Աուտիզմ. Հաղթահարում» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)

Մ. Գինոսյան - «Աուտիզմ. Հաղթահարում» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)

Գ. Ղազանչյան - «Աուտիզմ. Հաղթահարում» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)

Զ. Մուրուզյան - «Գրանդ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անդամ (համաձայնությամբ)

Զ. Ասլանյան - «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական դեպքերի համակարգող (համաձայնությամբ)»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Թորոսյան

09.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։