ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 367-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «ՄԻԱՎ/ՁԻԱՀ և համաճարակային բարեկեցություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով 2021 թվականի ապրիլի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
09.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի N 367-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՄՈՍԿՎԱ) ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Լենա Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Սամվել Մարգարյան - ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական
հասարակական հիմունքներով
Ալեքսանդր Բազարչյան - ՀՀ առողջապահության նախարարության
«Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն
Հովհաննես Մադոյան - ՀՀ առողջապահության նախարարության
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժ/պ
Վարդան Ավագյան - ՀՀ առողջապահության նախարարության
«Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Արսեն Առաքելյան - ՀՀ գիտությունների ակադեմիայի «Մոլեկուլային
կենսաբանության ինստիտուտի» տնօրեն
Լիլիթ Ավետիսյան -
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
Նարինա Սարգսյանց - ՀՀ առողջապահության նախարարության
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ գիտության և զարգացման գծով, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի վարակիչ հիվանդությունների և համաճարակաբա- նության ամբիոնի վարիչ, ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու վարակիչ հիվանդությունների գծով
Հասմիկ Սաֆարյան - ՀՀ առողջապահության նախարարության
միջազգային հարաբերությունների վարչության օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի պետի ժ/պ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
09.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ