ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2021 թվականի N 581-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՈՒ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն):
2. «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերից հետ վերցնել անշարժ գույքը՝ համաձայն N 2 հավելվածի, և անհատույց ու անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել կազմակերպությանը:
3. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ կազմակերպության տնօրենի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, սահմանված կարգով ապահովել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումը` պայմանագրերից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
15.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2021 թվականի
ապրիլի 15-ի N 581-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անշարժ գույքի անվանումը և մակերեսը Գտնվելու վայրը
1. Գրասենյակային շենքից 1 սենյակ 26,04 քառ. մ ՀՀ Արագածոտնի մարզ,
գ. Ծաղկահովիտ, 3-րդ փող., տուն 6
2. Գրասենյակային շենքից 1 սենյակ 20,6 քառ. մ ՀՀ Գեղարքունիքի մարզ,
քաղ. Վարդենիս, Վ. Սարգսյան փող.,
N 2 բնակելի տուն
3. Գրասենյակային շենքից 2 սենյակ 37 քառ. մ ՀՀ Լոռու մարզ, քաղ. Սպիտակ,
Խնկոյան փող., 5
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
15.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2021 թվականի
ապրիլի 15-ի N 581-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻՑ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անշարժ գույքի անվանումը և մակերեսը Գտնվելու վայրը
1 2 3
1. Գրասենյակային շենքից 1 սենյակ 15,3 քառ. մ քաղ. Մեղրի, Կառուցողների 23/1
2. Գրասենյակային շենքից 2 սենյակ 15 քառ. մ քաղ. Կապան, Գործարանային 44
3. Գրասենյակային շենքից 1 սենյակ 41,7 քառ. մ քաղ. Գորիս, 6-րդ թաղամաս, շ. 14
4. Գրասենյակային շենքից 1 սենյակ 39,84 քառ. մ քաղ. Վայք, Ջերմուկի խճ., 2-րդ նրբ., 2/1
5. Գրասենյակային շենքից 2 սենյակ 24,6 քառ. մ քաղ. Եղեգնաձոր, Անդրանիկի 12
6. Գրասենյակային շենքից 1 սենյակ 16,63 քառ. մ քաղ. Վեդի, Կասյան 4 նրբ. I
7. Գրասենյակային շենքից 2 սենյակ 58,6 քառ. մ քաղ. Արտաշատ, Իսակով թաղամաս,
Սահմանապահների 3
8. Գրասենյակային շենքից 1 սենյակ 10,8 քառ. մ ՀՀ Արարատի մարզ, համայնք Նոր Խարբերդ
9. Գրասենյակային շենքից 1 սենյակ 17,57 քառ. մ քաղ. Վաղարշապատ, Աթաբեկյան փող. 17
10. Գրասենյակային շենքից 2 սենյակ 40,6 քառ. մ քաղ. Արմավիր, Երևանյան 2/12
11. Գրասենյակային շենքից 1 սենյակ 10,8 քառ. մ քաղ. Ապարան, Բաղրամյան 30
12. Գրասենյակային շենքից 2 սենյակ 43,5 քառ. մ քաղ. Աշտարակ, Աշտարակեցու 7/4
13. Գրասենյակային շենքից 1 սենյակ 30 քառ. մ քաղ. Աբովյան, գ. Մայակովսկի
14. Գրասենյակային շենքից 2 սենյակ 39,29 քառ. մ քաղ. Հրազդան, Շահումյան 2
15. Գրասենյակային շենքից 1 սենյակ 20,72 քառ. մ քաղ. Սևան, Շահումյան 3
16. Գրասենյակային շենքից 2 սենյակ 22,77 քառ. մ քաղ. Գավառ, Նալբանդյան 153
17. Գրասենյակային շենքից 1 սենյակ 13,4 քառ. մ քաղ. Ճամբարակ, Ազատամարտիկների 20
18. Գրասենյակային շենքից 2 սենյակ 44,3 քառ. մ քաղ. Իջևան, Մետաղագործների 58
19. Գրասենյակային շենքից 1 սենյակ 14 քառ. մ քաղ. Բերդ, Գետափնյա 17
20. Գրասենյակային շենքից 1 սենյակ 13,77 քառ. մ քաղ. Նոյեմբերյան, Գագարինի 25
21. Գրասենյակային շենքից 1 սենյակ 18 քառ. մ քաղ. Ալավերդի, Թբիլիսյան խճ.2
22. Գրասենյակային շենքից 1 սենյակ 18,1 քառ. մ քաղ. Տաշիր, Կալինինի 2
23. Գրասենյակային շենքից 1 սենյակ 9,7 քառ. մ քաղ. Ստեփանավան, Անդրանիկի 79
24. Գրասենյակային շենքից 2 սենյակ 40,21 քառ. մ քաղ. Վանաձոր, Դեմիրճյան 4
25. Գրասենյակային շենքից 1 սենյակ 30 քառ. մ քաղ. Մարալիկ, Հ. Շահինյան I նրբ. N 8
26. Գրասենյակային շենքից 1 սենյակ 39,8 քառ. մ քաղ. Արթիկ, Տուֆագործների 4
27. Գրասենյակային շենքից 1 սենյակ 15,62 քառ. մ քաղ. Գյումրի, Ղարսի խճ. 15
28. Գրասենյակային շենքից 2 սենյակ 52,05 քառ. մ գ. Ախուրյան, Ախուրյան խճ., 10-րդ անցում 2
29. Գրասենյակային շենքից 1 սենյակ 12,91 քառ. մ գ. Ամասիա, 8-րդ փող., 5
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
15.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ