ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2021 թվականի N 594-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1332-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1332-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-12-րդ կետերով.
« 9. 6914900000 Պիեզոէլեկտրական կերամիկական
մատանի Ուլտրասոնիկ եռակցող սարքերի անխափան աշխատանքն ապահովելու համար կգ 125 Չինաստան 13 337 500
10․ 8412310009 Պնևմատիկ սարք՝ ցիլինդր Ականջին ամրացվող ռեզինի
եռակցում կատարող
ուլտրասոնիկ սարքի՝ օդով
աշխատող դետալ հատ 160 Չինաստան 5 121 600
11․ 7616999008 Horn Ալյումին Ուլտրասոնիկ եռակցող սարքի
մակերևույթ, որի վրա
իրականացվում է հումքի
եռակցում կգ 64,6 Չինաստան 2 667 500
12․ 7326199009 Horn մետաղ Ուլտրասոնիկ եռակցող սարքի մակերևույթ, որի վրա
իրականացվում է հումքի
եռակցում կգ 102 Չինաստան 2 667 500
».
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «242 530 712» թիվը փոխարինել «266 324 812» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
16.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ