Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԱՄԱՐԱ ԱՃԵՄՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 193-Ա

ԹԱՄԱՐԱ ԱՃԵՄՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայ-Էմ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ «Փոքրիկ Իշխաններ» մանկան զարգացման հեղինակային կենտրոնին անհատույց բաշխելու նպատակով, Թամարա Աճեմյանի (անձնագիր՝ AT0214890) հասցեով ուղարկված գրենական պիտույքների (մեկ տեղ, 10 կգ ընդհանուր քաշով, 395.39 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 20 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արևմտյան» մաքսատուն-վարչություն, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 19.03.21 N 230-Ա, 16.04.21 N 310-Ա)

2. Թամարա Աճեմյանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Երևան

11.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 193-Ա որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

Անվանում Քանակ

(տուփ) Գին

(ԱՄՆ-ի դոլար)

Գունավոր մատիտներ (Crayola 12) 26 3.49

Հասարակ մատիտներ ռետինե պոչով (Ticonderog HB2) 5 2.79

Հասարակ մատիտներ ռետինե պոչով (Wood pencils HB2) 3 2.99

Հատուկ մատիտներ ռետինե պոչով (Sharpened HB2) 2 2.99

Հատուկ մատիտներ ռետինե պոչով (Wood pencils HB2) 1 5.49

Հատուկ մատիտներ 1 6.49

Գունավոր մատիտներ (Highlighters) 1 18.99

Մարկեր 1 18.99

Ռետիններ 10 3.59

Յուղամատիտներ 10 2.39

Գունավոր մատիտներ (Tol HL series highlighters) 1 11.15

Թղթի սոսինձ 11 2.49

Մկրատներ 9 4.15

Ռետիններ նախատեսված մատիտների համար 10 9.01

Ընդամենը 81 տուփ

10 կգ 95

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

11.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։