Հոդված 5
Հոդված 5.
Օրենսգրքի 190-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «336,» թվից հետո լրացնել «338.1, 338.2, 338.3,» թվերով, «341.2,» թվից հետո՝ «342.1,», «342.2,» թվերով, իսկ «քննչական կոմիտեի քննիչները» բառերից հետո՝ «(բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերով.
2) 2-րդ մասը «188,» թվից հետո լրացնել «188.1,» թվով, իսկ «189.1» թվից հետո՝ «(բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերով.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3․Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154.1, 189.1 (բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի), 217, 217.1 , 219-221, 224, 226, 226.1, 233, 234, 250, 299, 302-307, 329, 329.1, 330, 384-397.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:»․
4) 5-րդ մասը «քննչական կոմիտեի քննիչները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով․
«5.1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները:».
6) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
7) 6.1-ին մասի «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների» բառերով.
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ մասով.
«6.2. Նախաքննությունն ազգային անվտանգության մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած` սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները:».
9) 8-րդ մասից հանել «200», «308-310, 314,» թվերը, «337-340» թվերը փոխարինել «337-338, 339-340» թվերով, իսկ «6-րդ և 6.1-ին մասերում» բառերը՝ «3-րդ, 6.1-ին և 6.2-րդ մասերում» բառերով.
10) 10-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Այս կարգը չի տարածվում սույն հոդվածի 5.1-ին, 6.1-ին, 6.2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների, ինչպես նաև 3-րդ մասում նշված անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա, որոնցից 5.1-ին մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, 3-րդ և 6.1-ին մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են բացառապես ազգային անվտանգության մարմինների քննիչները, իսկ 6.2-րդ մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները:».
11) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ մասով.
«12. Սույն հոդվածով չսահմանված քննչական ենթակայության դեպքում համապատասխան գործերի նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները։»: