Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2022-04-22։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2022-04-22Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի թիվ ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) հակակոռուպցիոն կոմիտեում առնվազն 10 տարի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած անձը, որի լիազորությունները դադարել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.».

2) 9-րդ կետի «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։