Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2023-06-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 5-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2023-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 5-րդ հոդվածում՝

1) առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման նպատակով մարտական զենք օգտագործվում է նաև հակակոռուպցիոն կոմիտեում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հակակոռուպցիոն կոմիտեում մարտական զենքի և նրա փամփուշտների նոր տեսակները (նմուշները) սպառազինման ընդունելու, մարտական և այլ զենքի, դրա փամփուշտների և ռազմամթերքի շրջանառության, ինչպես նաև մարտական զենքի առնչությամբ ծագող այլ հարաբերությունների նկատմամբ տարածվում են սույն օրենքով պետական ռազմականացված կազմակերպություններին առնչվող համապատասխան կարգավորումները և դրանցից բխող՝ Կառավարության որոշումները:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։