ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 721
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անդամների հետևյալ անհատական կազմը`
Գ. Մարտիրոսյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը
համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)
Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար
Հ. Գևորգյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Ա. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Ս. Մանասարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Շիրխանյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Տ. Պետրոսյան - ՀՀ արդարադատության նախարարի` տեղակալ
Ա. Շահինյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Գ. Գսպոյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
Ա. Ավանյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
Վ. Բարսեղյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Ա. Մանասերյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անդամների անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 334 և դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 21-ի թիվ 334 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 568 որոշումները: