041.0731.16.12.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 1998 թվականի N 731
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մարտի 6-ի «Որդեգրման գործերով հանձնաժողովի մասին» N 67 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը` որդեգրման գործերով հանձնաժողովի կազմի մասով.
բ) որոշմամբ հաստատված որդեգրման գործերով հանձնաժողովի կանոնադրության 6-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն է»:
2. Հաստատել որդեգրման գործերով հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):
3. Հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում քննության առնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների որդեգրման հանձնելու, խնամակալության և հոգաբարձություն նշանակելու մասին հայեցակարգը, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը և ներկայացնել առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
դեկտեմբերի 16-ի N 731 որոշմամբ
Կ Ա Զ Մ
որդեգրման գործերով հանձնաժողովի
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Եգանյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Նիկողոսյան - ՀՀ առողջապահության նախարար
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ
Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)