Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի ԹԻՎ 274 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-01-12-ից մինչև 2001-03-15։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-03-15Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունվարի 1999 թվականի թիվ 11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի ԹԻՎ 274 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 15.03.01 թիվ 208)

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի բնակավայրերի կայուն զարգացման և բնակարանային քաղաքականության կոորդինացման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 274 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից հանել «կայուն» բառը.

բ) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

2. Հանձնաժողովին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերի քննարկման ժամանակացույցը:

Հավելված

ՀՀ վարչապետի 1996 թ.

մայիսի 10-ի թիվ 274

որոշման

Կ Ա Զ Մ

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի զարգացման և բնակարանային քաղաքականության կոորդինացիոն հանձնաժողովի

ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար

ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար

ՀՀ քաղաքաշինության նախարար

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

ՀՀ բնապահպանության նախարար

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Երևանի քաղաքապետ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ

ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության ենթակառուցվածքների վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ

ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության վարչության պետ

Գյումրիի քաղաքապետ

ՄԱԿ-ի զարգացման Հայաստանի գրասենյակի պատասխանատու

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։