Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-02-08-ից մինչև 2001-11-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-11-24Բացել ARLIS-ում

041.0015.13.01.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունվարի 1999 թվականի N 15

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 596 որոշման 1-ին կետը` նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999 թ.

հունվարի 13-ի N 15 որոշմամբ

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կենտրոնական ապարատի

Նախարարի աշխատակազմ

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության կարգավորման գլխավոր վարչություն

Քաղաքաշինական քաղաքականության վարչություն

Ճարտարապետական վարչություն

Շինարարական ծրագրերի վարչություն

Գիտատեխնիկական վարչություն

Ստանդարտացման և սերտիֆիկացման հարցերի վարչություն

Գեոդեզիայի և քարտեզագրության վարչություն

Բնակարանային քաղաքականության վարչություն

Կոմունալ քաղաքականության վարչություն

Ջրամատակարարման և ջրահեռացման կազմակերպման վարչություն

Շինարարական նորմաների վարչություն

Լիցենզավորման կենտրոն

Իրավաբանական բաժին

Կադրերի և հատուկ աշխատանքների բաժին

Գործերի կառավարչություն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։