Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂ «ԿՈՔՍ ՔՆՍԱԼԹ» ԵՎ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2021 թվականի N 604-Ա

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂ «ԿՈՔՍ ՔՆՍԱԼԹ» ԵՎ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում համատեղ գործող՝ Ֆրանսիայի Հանրապետությունում գրանցված «Էգիս ինթերնեյշնլ» և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գրանցված «Կոքս Քնսալթ» ընկերություններին թույլատրել իրականացնել «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում» գործունեության տեսակը՝ տրանսպորտային օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ տրանսպորտային ուղիներ ու տրանսպորտային օբյեկտների արհեստական կառույցներ բնագավառներում:

2. Ծրագրի շրջանակներում համատեղ գործող «Էգիս ինթերնեյշնլ» և «Կոքս Քնսալթ» ընկերության մասնակից «Էգիս ինթերնեյշնլ» կազմակերպությանը թույլատրել իրականացնել «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակը՝ տրանսպորտային բնագավառում:

3. Սահմանել, որ՝

1) Ծրագրի շրջանակներում համատեղ գործող «Էգիս ինթերնեյշնլ» և «Կոքս Քնսալթ» ընկերության մասնակից «Կոքս Քնսալթ» ընկերությունը «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից 30.06.2015 թ. տրված 16164 լիցենզիայի հիման վրա.

2) սույն որոշումը գործում է Ծրագրի շրջանակներում՝ մինչև «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Էգիս ինթերնեյշնլ» և «Կոքս Քնսալթ» համատեղ գործող ընկերության միջև կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերի դադարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

22.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։