Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 327-Ա

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման և «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ հանդիսությունների դահլիճի կահավորման նպատակով, անհատույց հանձնման ծրագիրը`

1) աթոռ՝ 40 տեղ, 910 կգ ընդհանուր քաշով, 30,500 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,960,630 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.

2) լուսատուներ՝ մեկ տեղ, 19 կգ ընդհանուր քաշով, 3,425.82 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 118,350 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.

3) գործվածք՝ մեկ տեղ, 4,5 կգ ընդհանուր քաշով, 1,380 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 10,120 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն:

2. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Երևան

23.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։