ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 337-Ա
«ԹՈՎՄԱՍՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կողմից անհատ բարերարների նվիրատվություններով ձեռք բերված ութ շտապօգնության ավտոմեքենայի (36,000 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 12,000 եվրո, ավտոմեքենաների և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Թովմասյան» բարեգործական հիմնադրամին՝ նշված շտապօգնության ավտոմեքենաների համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
23.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 337-Ա որոշման
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Ավտոմեքենան Նույնականացման համարը Արտադրության տարեթիվը Շահառուն Արժեքը (եվրո) Փոխադրման ծախսերը
(եվրո)
1. Mercedes-Benz Sprinter WDB9066331S616592 2011 «Շտապբուժօգնություն» ՓԲԸ 4,500 1,500
2. Mercedes-Benz Sprinter WDB9066331S603728 2011 4,500 1,500
3. Mercedes-Benz Sprinter WDB9066331S609928 2011 4,500 1,500
4. Mercedes-Benz Sprinter WDB9066331S617014 2011 4,500 1,500
5. Mercedes-Benz Sprinter WDB9066331S617013 2011 «Աստղիկ» բժշկական
կենտրոն» ՓԲԸ 4,500 1,500
6. Mercedes-Benz Sprinter WDB9066331S273917 2008 «Դիլիջան» բժշկական
կենտրոն» ՓԲԸ 4,500 1,500
7. Mercedes-Benz Sprinter WDB9066331S278480 2008 «Շենգավիթ» բժշկական
կենտրոն» ՓԲԸ 4,500 1,500
8. Mercedes-Benz Sprinter WDB9066331S257776 2007 «Սեբաստիա» բժշկական կենտրոն» «ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ 4,500 1,500
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
23.04.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ