ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
20 ապրիլի 2021 թ.
Երևան N 373-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 315-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» N 315-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) Հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Գույքը կարող է տրամադրվել անհատույց օգտագործման կամ անհատույց օտարվել, ինչպես նաև ուղղակի ձևով վարձակալության տրամադրվել միայն Երևան քաղաքի ավագանու որոշմամբ` բացառությամբ Ծրագրի 4-րդ կետի, 33-րդ կետի և 41-րդ կետի 4-րդ ենթակետի»,
2) հավելվածի 33-րդ կետը «ուղղակի ձևով» բառերից հետո լրացնել «Երևանի քաղաքապետի կողմից» բառերով,
3) Ծրագրի VI գլուխը լրացնել ՝ նոր 5-10-րդ կետերով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Երևանի քաղաքապետ Հ. Մարության
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2021 թվականի ապրիլի 20-ի
N 373-Ն որոշման
5 Ավան 01-002-051-013 Բնակավայրերի Խառը կառուցապատման Ավան 4-րդ փող.,
4-րդ նրբ. հ.23
6 Արաբկիր 01-003-108-048 Բնակավայրերի Բնակելի կառուցապատման Բաղրամյան պող.
4-րդ նրբ հ.38/1
7 Արաբկիր 01-003-224-234 Բնակավայրերի Բնակելի կառուցապատման Արաբկիր 53-րդ փողոցի հ.1/7 հասցեին կից
8 Դավթաշեն 01-004-110-382 Բնակավայրերի Հասարակական կառուցապատման Դավթաշեն 3-րդ թաղամաս հ.12/7
9 Էրեբունի 01-005-224-039 Բնակավայրերի Խառը կառուցապատման Աճեմյան 2-րդ փող. հ.131/2
10 Նուբարաշեն 01-010-1162-001 Բնակավայրերի Բնակելի կառուցապատման Նուբարաշեն 16-րդ փողոցին հ.1 հասցեին կից
»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2021 թվական: