041.0109.22.02.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 1999 թվականի N 109
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Սահմանել`
ա) դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության աշխատողների պաշտոնային դրույքաչափերը (դրամով)`
վարչության պետ
վարչության պետի տեղակալ
առաջատար բաժնի պետ, գլխավոր հաշվապահ
ոչ առաջատար բաժնի պետ
գլխավոր մասնագետ
առաջատար մասնագետ
առաջին կարգի մասնագետ 19310
18345
12340
12090
11770
11390
11220
բ) դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը (դրամով)`
մարզային ստորաբաժանման պետ
մարզային ստորաբաժանման պետի տեղակալ
ավագ հարկադիր կատարող
հարկադիր կատարող 12090
11770
11390
11220
2. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումների և դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության ծառայողների ու սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշման N 1 հավելվածի «Ծառայողներ և սպասարկող անձնակազմ» բաժնի համապատասխան պաշտոնների համար նախատեսված չափերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշման N 1 հավելվածի «Ծառայողներ և սպասարկող անձնակազմ» բաժնից հանել «ավագ դատական կատարածու, դատական կատարածու, դատական կարգադրիչ» բառերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան