Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 273 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-01-01-ից մինչև 1999-05-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-05-16Բացել ARLIS-ում

041.0111.22.02.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 1999 թվականի N 111

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 273 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 273 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 31-ի N 523 և 1999 թվականի հունվարի 15-ի N 18 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքից հանել «Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչություն» տողը:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածի`

«ՀՀ արդարադատության նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. ՀՀ արդարադատության նախարարություն 105 4 -».

«ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումներ» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. ՀՀ արդարադատության նախարարության

դատական ակտերի հարկադիր կատարումն

ապահովող ծառայություն 307 _ _».

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։