ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2008 թվականի N 1575-Ն
«ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ մասի 5-րդ կետերին ու 7-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետին, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին և 15-րդ հոդվածի 1-ին մասին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ գլխին և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ գլխին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 29.04.21 N 656-Ն)
1. Հաստատել «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղու բարեկարգման միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումները, բացառությամբ սույն որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառումների, իրականացվում են համապատասխան պատասխանատու մարմիններին` իրենց գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:
2.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 1-ին կետով նախատեսված աշխատանքները յուրաքանչյուր տարի իրականացվում են Աբովյանի տարածաշրջանի ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության կողմից:
(2.1-ին կետը լրաց. 29.04.21 N 656-Ն)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին 29000.0 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ:
4. Սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների իրականացման համար պատասխանատու մարմիններին` համապատասխան միջոցառման համար սահմանված ժամկետի ավարտից հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ներկայացնել միջոցառման կատարման մասին տեղեկատվություն:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Երևանի Նոր Նորք թաղային համայնքի սահմանից սկսած` Ջրվեժի գյուղական համայնքի տարածքով անցնող ավտոճանապարհի առաջին կիլոմետրի սպասարկումն ապահովելու վերաբերյալ:
5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Հ3, Երևան-Գառնի-Գեղարդ ավտոմոբիլային ճանապարհի սողանքային կմ15+000-կմ16+800 հատվածի անցանելիության ապահովման ամենամյա աշխատանքները յուրաքանչյուր տարի մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերել Աբովյանի տարածաշրջանի ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունից՝ չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
(5.1-ին կետը լրաց. 29.04.21 N 656-Ն)
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշման 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել իրականացված միջոցառումների մասին ամփոփ հաշվետվություն.
2) Երևան-Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղու հետ կապված և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերաբերող խնդիրների հայտնաբերման դեպքում այդ մարմիններ ներկայացնել նշված խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարություն` կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հունվարի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1575-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառումը Կատարողը
(պատասխանատուն) Ժամկետը Ֆինանսավորման աղբյուրը
1 2 3 4 5
1. Հ3, Երևան-Գառնի-Գեղարդ ավտոմոբիլային ճանապարհի սողանքային կմ15+000-կմ16+800 հատվածի անցանելիության ապահովման ամենամյա աշխատանքների իրականացում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Յուրաքանչյուր տարի ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 16-ը ՀՀ պետական բյուջե
2. Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի աղբահանություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
Երևանի քաղաքապետարան պարբերաբար ՀՀ պետական բյուջե
3. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Երևան-Ջրվեժ ավտոճանապարհին հարակից` մանր եղջերավոր անասունների վաճառակետերի տեղափոխում այլ` սահմանված պահանջներին համապատասխանող վայրեր Երևանի քաղաքապետարան
ՀՀ Կոտայքի մարզպետարան 2008 թ.
դեկտեմբերի 31
4. Համայնքներում կանոնավոր աղբահանության կազմակերպման նպատակով`
1) մեկ մաքրման և աղբահեռացման կազմտեխնիկայի ձեռքբերում և նվիրատվություն Գողթի գյուղական համայնքին` Գողթի գյուղական համայնքի և «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղում ընդգրկված մյուս համայնքների միջև կանոնավոր աղբահանության ապահովման մասին պայմանագրի առկայության դեպքում.
2) 200 մեծ և 150 փոքր աղբամանների ձեռքբերում և նվիրատվություն Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղում
ընդգրկված համայնքներին ՀՀ Կոտայքի մարզպետարան 2009 թ.
ապրիլի 1 ՀՀ պետական բյուջե
5. Երևան-Գառնի-Գեղարդ երթուղու ավտոճանապարհի վրա գտնվող ավանդական ուտեստների, հուշանվերների և արհեստագործական արտադրանքի վաճառակետերի համար միասնական նախագծերի ու նախահաշվի մշակում և տրամադրում համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին` նախագիծը համաձայնեցնելով ՀՀ վարչապետի 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 970-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի հետ (այսուհետ` աշխատանքային խումբ) ՀՀ մշակույթի նախարարություն 2009 թ.
փետրվարի 1
6. Ողջաբերդ գյուղում գտնվող կիսաքանդ շինության ապամոնտաժում ՀՀ Կոտայքի մարզպետարան
ՀՀ քաղաքաշինության նախարարություն 2009 թ.
մարտի 1 ՀՀ պետական բյուջե
7. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման պլանի մշակում (հստակեցնելով զբոսաշրջիկների համար նախատեսված երթուղիներն ու կածանները) և այն ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ բնապահպանության նախարարություն 2009 թ. ապրիլի 1
8. «Ջրվեժ» անտառպարկի տարածքում գտնվող գերեզմանատան` փողոցից անջատող պատի կառուցում, տարածքի բարեկարգում և աղբահեռացում ՀՀ բնապահպանության նախարարություն 2009 թ. ապրիլի 1 ՀՀ պետական բյուջե
9. Երևան-Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղով անցնող գազամատակարարման խողովակների ներկում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն 2009 թ. ապրիլի 1 ՀՀ պետական բյուջե
10. Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի անբարեկարգ հատվածների նորոգում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
Երևանի քաղաքապետարան 2009 թ. ապրիլի 1 ՀՀ պետական բյուջե
11. Գառնիի գյուղական համայնքում, մայրուղու և դեպի Գառնիի տաճար տանող ճանապարհի խաչմերուկի կահավորում` լուսացույցներով, և նվիրատվություն Գառնիի գյուղական համայնքին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2009 թ. ապրիլի 1 ՀՀ պետական բյուջե
12. Չարենցի կամարի շրջակա տարածքի կազմակերպում` նախագիծը համաձայնեցնելով աշխատանքային խմբի հետ ՀՀ մշակույթի նախարարություն 2009 թ.
մայիսի 1 ՀՀ պետական բյուջե
13. Գառնիի ամրոցի մուտքի հարթակի կազմակերպում` նախագիծը համաձայնեցնելով աշխատանքային խմբի հետ ՀՀ մշակույթի նախարարություն 2009 թ.
մայիսի 1 ՀՀ պետական բյուջե
14. Գեղարդի վանական համալիրի մուտքի հրապարակի կազմակերպման, գետին հարող տարածքի փլուզման վերականգնման, ավտոկայանատեղիի
և մայթի կառուցման նախագծի ու նախահաշվի մշակում և տրամադրում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն` նախագիծը համաձայնեցնելով աշխատանքային խմբի հետ ՀՀ մշակույթի նախարարություն 2009 թ. փետրվարի 1 ՀՀ պետական բյուջե
15. Գեղարդի վանական համալիրի մուտքի հրապարակի կազմակերպում, գետին հարող տարածքի փլուզման վերականգնում, ավտոկայանատեղիի և մայթի կառուցում` ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված նախագծին համապատասխան Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի (համաձայնությամբ)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2009 թ.
մայիսի 1 Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի (համաձայնությամբ)
ՀՀ պետական բյուջե
16. Գեղարդը խորհրդանշող առյուծի քանդակի պատվանդանի ամրացում ՀՀ մշակույթի նախարարություն 2009 թ.
մայիսի 1 ՀՀ պետական բյուջե
17. Խորհրդային Միության կազմավորման 60-ամյակին նվիրված հուշարձանի վերականգնում, շրջակա տարածքի բարեկարգում ՀՀ մշակույթի նախարարություն 2009 թ.
մայիսի 1 ՀՀ պետական բյուջե
18. Երևան-Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի ստեղծում և գործարկում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի միջոցով 2009 թ.
1-ին կիսամյակ ՀՀ պետական բյուջե
(հավելվածը խմբ. 29.04.21 N 656-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան