Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-10-27-ից մինչև 2021-04-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-04-30Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18 հունվարի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունվարի 2001 թվականի N 39

ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սոցիալական ծանր պայմաններում հայտնված, կալանավայրերից ազատված, անօթևան, գործազուրկ, թմրամոլությամբ և ալկոհոլիզմով տառապող անձանց կրթության և դաստիարակության խնդիրների լուծմանն ուղղված «Հանս Քրիստիան Կոֆոեդ» դանիական դպրոցի բարեգործական գործունեությանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տնօրինության` Երևանի Վարդաշենի 9-րդ փողոցի N 70 հասցեում գտնվող N 26 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի շենքային համալիրը մինչև 2021 թվականի հունվարի 18-ը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին:

(1-ին կետը փոփ. 20.10.11 N 1488-Ա)

2. Երևանի քաղաքապետին` 20-օրյա ժամկետում ապահովել N 26 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի շենքային համալիրին անհրաժեշտ հողատարածքի սահմանված կարգով ձևակերպումը:

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում ներառելով հիմնադրամի կողմից վերոհիշյալ շենքի հիմնանորոգման և անհրաժեշտ հողատարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար նախատեսված համապատասխան փուլային ներդրումները, և ապահովել գույքային իրավունքի պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 18-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։