Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-04-11-ից մինչև 1999-05-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-05-10Բացել ARLIS-ում

04130186.31.03.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 1999 թվականի N 186

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածին համապատասխան.

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների համար հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում 1999 թվականի ապրիլի 1-ից սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մարտի 4-ի N 128 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 713 որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հավելված

ՀՀ վարչապետի 1999 թ.

մարտի 31-ի N 186 որոշման

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը

Պաշտոնի անվանումը Պաշտոնային դրույքաչափը

(դրամ)

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար 140000

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար 119000

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական 100000

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի առաջին տեղակալ 98000

ՀՀ վարչապետի մամլո քարտուղար, ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության պետ, ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության (ծառայության) պետ, քարտուղարության պետ, գործերի կառավարիչ, ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ 84000

ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու 77000

ՀՀ վարչապետի օգնական, ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության պետի տեղակալ, գործերի կառավարչի տեղակալ, ծառայության պետի տեղակալ, քարտուղարության պետի տեղակալ, արարողակարգի ծառայության պետ 70000

ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի, ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի աշխատակազմի ղեկավարներ, խորհրդականներ 46000

Բաժնի վարիչ 45000

Նախարարի օգնական 40100

Գլխավոր մասնագետ, արխիվի վարիչ, գրադարանավար 28700-33800

Առաջատար մասնագետ 27000-28700

Առաջին կարգի մասնագետ 23600-25300

Երկրորդ կարգի մասնագետ 20300-22000

Մասնագետ 16900-18600

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Է. Թադևոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։