Անցնել բովանդակությանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԴԽ-28-Ն-10

2021 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 27.1-ին հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-48 որոշմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշումը լրացնել 1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Հաստատել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների՝ ըստ մասնագիտացման բաշխումն ու թվակազմը` համաձայն հավելված 3-ի»՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահի

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

2021 թ. մայիսի 3

ք. Երևան

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի 2021 թ.

մայիսի 3-ի թիվ ԲԴԽ-28-Ն-10 որոշման

«Հավելված 3

Բարձրագույն դատական խորհրդի 2018 թ.

հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱՇԽՈՒՄՆ ՈՒ ԹՎԱԿԱԶՄԸ

Դատավոր Մասնագիտացում

1. Բարսեղյան Նարինե Քաղաքացիական

2. Գաբրիելյան Նարեկ Քաղաքացիական

3. Գրիգորյան Լևոն Քաղաքացիական/ապօրինի ծագում ունեցող

գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր/

4. Ենոքյան Հարություն Քաղաքացիական

5. Թորոսյան Սլավիկ Քաղաքացիական

6. Խանդանյան Գագիկ Քաղաքացիական

7. Խառատյան Աստղիկ Քաղաքացիական

8. Կարապետյան Նորա Քաղաքացիական

9. Հարթենյան Մարգարիտա Քաղաքացիական

10. Համբարձումյան Կարեն Քաղաքացիական/ապօրինի ծագում ունեցող

գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր/

11. Մարգարյան Նաիրա Քաղաքացիական

12. Մխիթարյան Անի Քաղաքացիական

13. Նազարյան Տարոն Քաղաքացիական

14. Չիլինգարյան Կարեն Քաղաքացիական/ապօրինի ծագում ունեցող

գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր/

15. Պետրոսյան Ամրահի Քաղաքացիական

16. Սերոբյան Դավիթ Քաղաքացիական

Ընդհանուրը՝ 16 դատավոր

»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։