Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենսգրքի 149.1-ին հոդվածում՝

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենսգրքի 149.1-ին հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 149.1. Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը»․

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։