Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-05-10-ից մինչև 1999-10-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-10-29Բացել ARLIS-ում

041.02.00.06.04.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ո ր ո շ ու մ

8 ապրիլի 1999 թվականի N 200

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.17-րդ կետի «ա» ենթակետին և 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.16-րդ կետի «ա» ենթակետին (Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի նոյեմբերի 6-ի ՆՀ-147 հրամանագրի խմբագրությամբ) համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 24-ի «Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 446 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կառուցվածքը լրացնել «21. Կրթության տեսչություն» տողով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Սյունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 48, «Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 49, «Լոռու մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 50, «Արմավիրի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 51, «Կոտայքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 52, «Արարատի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 53, «Շիրակի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 54, «Վայոց ձորի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 55, «Տավուշի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 56, «Արագածոտնի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 57 որոշումների մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումներով հաստատված կառուցվածքները լրացնել «Կրթության տեսչություն» տողով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ` 10-օրյա ժամկետում սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության տեսչության օրինակելի կանոնադրությունը:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին` մարզպետարանների և քաղաքապետարանի կրթության տեսչության աշխատողների հաստիքային միավորները համալրել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատողների հաստատված թվի սահմաններում:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։