ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 1999 թվականի N 202
ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի պետական միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 7-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 517 որոշման 1-ին կետը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
ապրիլի 6-ի N 202 որոշմամբ
Կ Ա Զ Մ
ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Հունանյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Աթաբեկյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ժ. Խառատյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Կ. Համբարձումյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հայցապահանջագրային վարչության պետ
Վ. Աստվածատրյան - ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Մ. Թունյան - Սյունիքի մարզպետի տեղակալ
Դ. Լոքյան - Լոռու մարզպետի տեղակալ
Հ. Սարգսյան - Շիրակի մարզպետի տեղակալ