Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ 62 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ՇԵՆՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 մայիսի 2021 թվականի N 731-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ 62 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ՇԵՆՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված (պետական ցուցիչը՝ 1.6.34)՝ Հանրապետության փողոցի 62 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձան-շենքի ճակատային հատվածամասերի փոփոխում:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

Երևան

06.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։