Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՔՈԼԵՋՆԵՐԻ), ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ, ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԻ, ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՆԵՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-05-10-ից մինչև 2006-04-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2006-04-13Բացել ARLIS-ում

040.0217.14.04.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ո ր ո շ ու մ

14 ապրիլի 1999 թվականի N 217

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՔՈԼԵՋՆԵՐԻ), ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ, ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԻ, ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՆԵՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների), պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների պետական պատվերով սովորող ուսանողների և սովորողների, մագիստրոսների, ասպիրանտների և դոկտորանտների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով 1999 թվականի ապրիլի 1-ից սահմանել`

ա) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական պատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը` 5000 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողներինը` 5200 դրամ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) սովորողների կրթաթոշակի չափը` 4750 դրամ, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակի չափը` 4650 դրամ.

բ) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական պատվերով սովորող մագիստրոսների կրթաթոշակի չափը` 5500 դրամ:

Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների քննաշրջանի արդյունքով միայն «գերազանց» գնահատականներ ունեցող պետական պատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը սահմանել 6050 դրամ, ավարտական կուրսերի ուսանողներինը և մագիստրոսներինը` 6300 դրամ.

գ) անկախ գերատեսչական համակարգից, պետական պատվերով սովորող ասպիրանտների կրթաթոշակի չափը` 6500 դրամ, իսկ դոկտորանտներինը 8000 դրամ.

դ) պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների)` բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող պետական պատվերով սովորող ուսանողներին և սովորողներին ուսումնական հաստատությունների հաշվին վճարվող ամսական նպաստի չափը` 1550 դրամ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների), պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների պետական պատվերով սովորող ուսանողների և սովորողների, ասպիրանտների ու դոկտորանտների կրթաթոշակների չափերը սահմանելու մասին» N 449 որոշման 1-ին կետը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։