ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2021 թվականի N 760-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021/2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՁԵՎԱԿԵՐՊՎԵԼՈՒ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը՝ 10 տեղ, և դրանց բաշխումը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
Երևան
13.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
մայիսի 13-ի N 760-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021/2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՁԵՎԱԿԵՐՊՎԵԼՈՒ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
NN ը/կ Բուհը, գիտական կազմակերպությունը Գերատեսչական պատկանելությունը Մասնագիտության դասիչը Մասնագիտությունը 2021/2022 ուս. տարի
ձևակերպված տեղերը
1. Երևանի պետական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Է.00.01 Հայոց պատմություն (Սփյուռքագիտություն) 1
Թ.00.01 Փիլիսոփայություն 1
Ժ.02.07 Ռոմանոգերմանական լեզուներ (անգլերեն) 1
Ընդամենը 3
2. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ե.12.03 Սարքավորումներ և համակարգեր 1
Ե.27.01 Էլեկտրոնիկա, միկրոև նանոէլեկտրոնիկա 1
Ընդամենը 2
3. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ե.23.06 Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր 1
Ընդամենը 1
4. Հայ-ռուսական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ը.00.06 Միջազգային տնտեսական հարաբերություններ 1
Ընդամենը 1
5. Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Է.00.01 Հայոց պատմություն 1
Ընդամենը 1
6. Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա ԻԴ.01.01 Ընդհանուր երկրաբանություն 1
Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ Ժ.01.01 Հայ դասական գրականություն 1
Ընդամենը 2
Ընդամենը 10
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
13.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2021 թվական: