Հոդված 37
Հոդված 37.
Ամուսնալուծության ակտի գրառման բովանդակությունը
Ամուսնալուծության ակտի գրառման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները.
ա) ամուսնալուծվող անձանցից յուրաքանչյուրի, անունը, հայրանունը, ազգանունը (ամուսնալուծությունից առաջ և հետո), ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը և աշխատանքի վայրը, զբաղմունքը և որերորդ ամուսնությունը. բ) ամուսնալուծության պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթի տվյալները, մինչև 18 տարեկան համատեղ երեխաների թվաքանակը. գ) ամուսնալուծվող ամուսինների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները և ստորագրությունները. դ) ամուսնության ակտի գրանցման վայրը, ժամանակը և համարը. ե) ամուսնալուծության ակտի գրառման ժամանակը, համարը և ամուսնալուծության պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը). զ) տրված ամուսնալուծության վկայականի սերիան և համարը.
է) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
(37-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)