Հոդված 67
Հոդված 67.
Մահվան ակտի գրառման բովանդակությունը
1. Մահվան ակտի գրառման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները.
ա) մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (ազգությունը նշվում է մահացածի անձը հաստատող փաստաթղթերում` դրանց առկայության դեպքում), ծննդյան վայրը և ժամանակը, սեռը, քաղաքացիությունը, մահացածի վերջին բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքը և ընտանեկան դրությունը, մահվան վայրը և ժամանակը.
բ) մահվան պատճառը (մահը հաստատող փաստաթղթի հիման վրա).
գ) մահվան փաստը և մահացածի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.
դ) մահվան մասին հայտարարող անձի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը կամ հայտարարող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը.
ե) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները և ստորագրությունը.
զ) մահվան ակտի գրառման ժամանակը, համարը և մահվան պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).
է) տրված մահվան վկայականի սերիան և համարը.
ը) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
2. Եթե մահվան պետական գրանցումը կատարվում է անձին մահացած ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, մահվան ակտի գրառման մեջ որպես անձի մահվան օր նշվում է դատարանի վճռով հաստատված մահվան օրը, կամ դրա բացակայության դեպքում` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը:
3. ՔԿԱԳ մարմինը պարտավոր է անձի մահվան պետական գրանցման մասին դրա գրանցումից հետո` առնվազն յոթ օրվա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առնվազն մեկ վարկային բյուրոյի տեղյակ պահել մահվան պետական գրանցման մասին:
(67-րդ հոդվածը լրաց., փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն, լրաց. 22.10.08 ՀՕ-186-Ն)