Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-08-ից մինչև 2014-09-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 69

գործել է մինչև 2014-09-30Բացել ARLIS-ում

Հոդված 69.

Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու հիմքերը

(վերնագիրը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)

1. Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ՔԿԱԳ մարմինը ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության և շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքում:

Սույն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու համար ՔԿԱԳ մարմինը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թույլտվությունը: ՔԿԱԳ մարմինը, ստանալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ եզրակացություն է կազմում ոչ ուշ, քան դիմումն ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, և գործի մյուս փաստաթղթերի հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ թույլտվություն ստանալու համար:

Շահագրգիռ անձանց միջև վեճի առկայության դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարվում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

2. Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու հիմքերն են՝

ա) որդեգրման ակտի գրառումը.

բ) հայրության որոշման ակտի գրառումը.

գ) անվան փոխման ակտի գրառումը.

դ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը.

ե) երեխայի անվան փոխման մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը.

զ) երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա հոր մասին տեղեկություններ լրացնելու, փոփոխելու կամ հանելու մասին հոր հետ ամուսնության մեջ չգտնվող մոր դիմումը.

է) տվյալ անձի ծննդի ակտի գրառման մեջ ծնողների վերաբերյալ տեղեկությունները փոխելու մասին չափահաս անձի դիմումը՝ ծնողների (ծնողներից մեկի) կողմից իրենց անվան փոխման դեպքում.

է1) երեխայի ծննդյան ակտի գրանցման մեջ նրա, հոր կամ մոր մասին տեղեկությունների (անունը, հայրանունը, ազգանունը փոխելու կապակցությամբ) ուղղման վերաբերյալ ծնողների (ծնողի) դիմումը.

է2) ծննդի ակտի գրանցման մեջ տվյալ անձի կամ իր ծնողների ազգության լրացման վերաբերյալ տվյալ անձի դիմումը, իսկ երեխաների դեպքում` ծնողներից մեկի դիմումը.

է3) տվյալ անձի քաղաքացիական կացության ակտային գրանցումներում առանձին տառերի ուղղման, փոփոխման կամ լրացման վերաբերյալ դիմումը, բացառությամբ մահվան կամ որդեգրման.

ը) մահացածի անձը ճանաչելու մասին նախաքննության կամ հետաքննության մարմնի կողմից սահմանված ձևով տրված փաստաթուղթը, եթե մահը գրանցված է որպես անհայտ անձի մահ.

թ) քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը՝ սույն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

(69-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն, 19.05.09 ՀՕ-128-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։