Գլուխ 12 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ
Հոդված 78
Հոդված 78.
ՔԿԱԳ մարմինների կազմավորումը և նրանց խնդիրները
1. ՔԿԱԳ մարմինների գործունեությունը կազմակերպում է այն համայնքի ղեկավարը, որտեղ գտնվում են համապատասխան կառույցները:
ՔԿԱԳ մարմինների գործունեության մեթոդական ղեկավարումն ու վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
ՔԿԱԳ մարմիններն ունեն իրենց անվանումով և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք:
2. ՔԿԱԳ մարմինները կոչված են ապահովելու սույն օրենքի և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված իրավական այլ ակտերի պահանջների կատարումը: