Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՓՈՍՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 384-Ա

«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՓՈՍՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 45,186,120 դրամ ընդհանուր արժողությամբ «Փոստային ծառայություններ երեխաների հովանավորության ծրագրի շրջանակներում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02528755) «Հայփոստ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02507464) հետ 2018 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված N PD-14-01-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է փոստային ծառայությունների մատուցում՝ 45,186,120 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետի պաշտոնակատար Տ. ԱվինՅԱՆ

Երևան

13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 384-Ա որոշման

«Փոստային ծառայություններ երեխաների հովանավորության ծրագրի շրջանակներում»

ԾՐԱԳԻՐ

1 Ծրագրի նպատակը Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել բարեկեցիկ միջավայր երեխաների համար` համայնքային

զարգացման այնպիսի ծրագրեր իրականացնելու միջոցով, որոնցում մեծ դեր ունի երեխաների և նրանց հովանավորների միջև սերտ նամակագրությունը:

2 Ծրագրի բարեգործական

որակավորման նպատակը Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3 Բարեգործը 1. «Վորլդ Վիժն» ԱՄՆ-ի աջակցող գրասենյակ

հասցե՝ 34834 Weyerhaeuser Way So. Federal Way, WA 98001 հեռախոս՝ +1-888-511-6548

2. «Վորլդ Վիժն» Շվեյցարիայի աջակցող գրասենյակ

հասցե` World Vision Switzerland, Kriesbachstrasse 30, CH-8600 Duebendorf, Switzerland, հեռ.`: +41-44-510-1579

3. «Վորլդ Վիժն» Ֆրանսիայի աջակցող գրասենյակ

հասցե՝ 7 rue Pasquier - 75008 Paris, հեռախոս՝ +33-1-48-03-92-42

4. «Վորլդ Վիժն» Թայվանի աջակցող գրասենյակ

հասցե՝ 6F, 133, Sec. 4, Min-Sheng East Road, Taipei 105, Taiwan հեռախոս՝ 886-2-2175-1995

4 Ծրագիրը կատարողը «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ

Հասցե` Երևան, Ռ. Մելիքյան փ. 1, ՀՎՀՀ` 02528755, հեռախոս` +37460491010

5 Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Իրականացման վայրն է հանդիսանում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Գյումրու, Ամասիայի, Իջևանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի, Կապանի և Ապարանի տարածքային զարգացման ծրագրերում ընդգրկված համայնքները:

Ծրագրի բնագավառը` սոցիալական:

6 Ծրագրի բյուջեն Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 45,186,120 (քառասունհինգ միլիոն հարյուր ութսունվեց հազար հարյուր քսան) ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի:

7 Բարեգործություն ստացողը Բարեգործություն ստացող են հանդիսանում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Գյումրու, Ամասիայի, Իջևանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի, Կապանի և Ապարանի Տարածքային Զարգացման Ծրագրերում ընդգրկված համայնքներում բնակվող երեխաները:

Երեխաների տվյալների հավաքագրման ժամանակ կնքվում է երկկողմանի համաձայնագիր, որը հաստատում է տվյալ երեխայի ծնողի համաձայնությունը՝ երեխաներին ՎՎՀ-ի կողմից տվյալ համայնքում իրականացվող ծրագրերում ընգրկելու մասին:

8 Ծրագրի իրականացման

տևողությունը 15 մայիս, 2021 թ. - 14 մայիս, 2023 թ.

9 Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի նպատակին հասնելու համար սերտ նամակագրական կապ է հաստատվում համայնքներում բնակվող 18,000 երեխաների և ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի և Թայվանի անհատ հովանավորների միջև, որի արդյունքում Հայաստանի երեխաների համար ստեղծվում են հնարավորություններ շփվելու և ճանաչելու այլ երկրներում ապրող մարդկանց, ծանոթանալու նրանց մշակույթին և սովորույթներին, իսկ հովանավորների համար ստեղծվում են հնարավորություններ ֆինանսական աջակցություն ցուցաբերել այդ երեխաների բնակության համայնքներում՝ զարգացման ծրագրերի իրականացման միջոցով: «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հովանավորության ծրագրի մեխանիզմը հանդիսանում է ոչ թե անհատական ֆինանսական աջակցություն անհատ երեխաներին, այլ հովանավորներից ստացված ֆինանսական ռեսուրսների միավորում` համայնքային զարգացման ծրագրերի իրականացման համար, որից կօգտվեն ոչ միայն երեխաները, ում անունով հովանավորները գումարներ են հատկացնում, այլև համայնքի բոլոր երեխաները: Հովանավորների կողմից ֆինանսավորված համայնքային ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ հովանավորները ստանում են հաշվետվություններից և ավելի հստակ պատկերացում են կազմում

իրենց տրամադրած միջոցների շնորհիվ համայնքներում կատարված բարեփոխումների մասին:

Նամակագրության թարգմանությունը իրականացվում է Երեխաների հովանավորության ծրագրի աշխատակիցների կողմից:

Այդ միջոցառումներն իրականացնելու համար տարեկան ծախսվում է 45,186,120 (քառասունհինգ միլիոն հարյուր ութսունվեց հազար հարյուր քսան) ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի: Ծրագրի ընդհանուր արժեքը երկու տարվա համար կազմում է 45,186,120 (քառասունհինգ միլիոն հարյուր ութսունվեց

հազար հարյուր քսան) ՀՀ դրամ ՝ առանց ԱԱՀ-ի:

10 Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ծրագիրը ներառում է հետևյալ աշխատանքները.

Գործողություն Ժամկետ Գումար ՀՀ դրամ

յուր. տարվա համար Գումար ՀՀ դրամ յուր. տարվա

համար

«Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով փոստային 15.05.2021-31.07.2021 13,521,060 9,072,000

ծառայությունների իրականացում 15.05.2022-31.07.2022

«Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով փոստային 01.08.2021-30.10.2021 4,507,020 3,024,000

ծառայությունների իրականացում 01.08.2022-30.10.2022

«Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով փոստային 01.11.2021-01.01.2022 4,507,020 3,024,000

ծառայությունների իրականացում 01.11.2022-01.01.2023

«Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով փոստային 01.02.2022-14.05.2022 4,507,020 3,024,000

ծառայությունների իրականացում 01.02.2023-14.05.2023

Ընդամենը յուրաքանչյուր տարվա համար` 27,042,120 18,144,000

Ընդամենը երկու տարվա համար` 45,186,120

11 Ծրագրի իրականացման

հետ կապված

կազմակերպական

ծախսերը Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր ներկայացված ծրագրով

նախատեսված չեն:

12 Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա- վարման և այլ մարմինների

հետ Ներկայացված ծրագրի իրականացման շրջանակներում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը համագործակցում է գյուղական և քաղաքային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաև համայնքներում գործող դպրոցների և մանկապարտեզների հետ:

13 Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերա- հսկողության մեխանիզմ-

ների նկարագրությունը «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը վերահսկվում է միջազգային աուդիտի, ինչպես նաև հարկային մարմինների կողմից: Ծրագրի ընթացքի և ավարտի մասին տարեկան հաշվետվությունները կներկայացվեն

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետի պաշտոնակատար Տ. ԱվինՅԱՆ

Երևան

13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։