ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 396-Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՄԵՆ ԵՐԶԻՆԳՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 10,920,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արմեն Երզինգյանի համար տան պատրաստում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. ԱվինՅԱՆ
Երևան
13.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 396-Ա որոշման
«Արմեն Երզինգյանի համար տան կառուցում»
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Բնակարանային նորմալ պայմանների ապահովում 1-ին խմբի հաշմանդամ (երկու ոտքերը ծնկից վերև անդամահատված են) Արմեն Դանիելի Երզինգյանի բազմազավակ ընտանիքի համար
/ընտանիքում մեծանում են չորսը տղա երեխաներ/:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա):
4. Ծրագիրը կատարողը «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312):
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Արարատի մարզ, Նոր Խարբերդ համայնք, 21-րդ փողոց 10/1, բնակարանաշինության բնագավառ:
6. Ծրագրի բյուջեն 10,920,000 դրամ:
7. Բարեգործություն ստացողը Արմեն Դանիելի Երզինգյան, Արարատի մարզ, Նոր Խարբերդ, 21-րդ փողոց 10/1:
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 2021 թվականի մայիսի 25-ից մինչև նոյեմբերի 30-ը:
9. Միջոցառումների նկարագրու- թյունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական
միջոցների ծավալը Նախագծանախահաշվային աշխատանքներ – 420,000 դրամ Կապիտալ շինարարական աշխատանքներ – 10,500,000 դրամ
10. Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և
նախատեսվող գինը Նախագծանախահաշվային աշխատանքներ – 420,000 դրամ, Շինարարական աշխատանքներ – 2,930,000 դրամ, Շինարարական նյութեր, գործիքներ – 7,570,000 դրամ,
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական
ծախսերը Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Արարատի մարզ, Նոր Խարբերդի համայնքապետարան:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների
նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. ԱվինՅԱՆ
Երևան
13.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ