ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2021 թվականի N 757-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայն հավելվածի՝ ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի (այսուհետ՝ գույք)՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ «համայնք Կապան, գյուղ Եղվարդ, 4-րդ փողոց 49» հասցեում գտնվող 0.5 հեկտար մակերեսով հողամասը (գույքի գրանցման վկայական՝ N25032021-09-0014), շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 709.5 հազ. դրամ) ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` օրենքով սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
Երևան
13.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
մայիսի 13-ի N 757-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ԵՎ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Հասցեն Մակերեսը (հա) Գրանցման վկայականը Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը
(հազ. դրամ)
1 2 3 4 5 6
1. Հողամաս համայնք Կապան, գյուղ Դավիթ Բեկ,
Գետափ փողոց, 15 0.5 29032021-09-0003 1683,000.0
2. Հողամաս համայնք Կապան, գյուղ Կաղնուտ,
1-ին փողոց, 94/1 0.5 29032021-09-0002 709,500.0
3. Հողամաս համայնք Կապան, գյուղ Սզնակ,
1-ին փողոց, 50 0.5 02042021-09-0014 3960,000.0
4. Հողամաս համայնք Գորիս, գյուղ Շուռնուխ, Վերին թաղ
թաղամաս, 14 0.5 08042021-09-0001 462,000.0
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
13.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ