Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2021 թվականի N 757-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայն հավելվածի՝ ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի (այսուհետ՝ գույք)՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ «համայնք Կապան, գյուղ Եղվարդ, 4-րդ փողոց 49» հասցեում գտնվող 0.5 հեկտար մակերեսով հողամասը (գույքի գրանցման վկայական՝ N25032021-09-0014), շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 709.5 հազ. դրամ) ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` օրենքով սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

Երևան

13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 13-ի N 757-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ԵՎ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ

NN ը/կ Անվանումը Հասցեն Մակերեսը (հա) Գրանցման վկայականը Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը

(հազ. դրամ)

1 2 3 4 5 6

1. Հողամաս համայնք Կապան, գյուղ Դավիթ Բեկ, Գետափ փողոց, 15 0.5 29032021-09-0003 1683,000.0

2. Հողամաս համայնք Կապան, գյուղ Կաղնուտ, 1-ին փողոց, 94/1 0.5 29032021-09-0002 709,500.0

3. Հողամաս համայնք Կապան, գյուղ Սզնակ, 1-ին փողոց, 50 0.5 02042021-09-0014 3960,000.0

4. Հողամաս համայնք Գորիս, գյուղ Շուռնուխ, Վերին թաղ թաղամաս, 14 0.5 08042021-09-0001 462,000.0

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Թորոսյան

13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։