Գլուխ 6 · (գլուխը խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն)
Հոդված 39. Փաստաբանին պատասխանատվության ենթարկելու հիմքերը
Հոդված 39. Փաստաբանին պատասխանատվության ենթարկելու հիմքերը
(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-121-Ն)
1. Փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար, իսկ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու համար` կարգապահական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության:
2. Փաստաբանի մասնակցությամբ քրեական, վարչական կամ քաղաքացիական գործով ի վնաս փաստաբանի վստահորդի ընդունված դատական ակտն ինքնին չի առաջացնում փաստաբանի կարգապահական պատասխանատվություն:
(39-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-121-Ն)