Հոդված 30
Հոդված 30.
Հատուկ արտոնագիրը և այն տրամադրելու կարգը
Հատուկ արտոնագիրը տրամադրվում է վճռաբեկ դատարանում` օրենքով նախատեսված հիմքերով փաստաբանական գործունեություն իրականացնելու նպատակով:
Հատուկ արտոնագիր տրամադրելու համար փաստաբանը փաստաբանների պալատի նախագահին է ներկայացնում դիմում` հատուկ արտոնագիր ստանալու խնդրանքով, որին կցվում են որակավորման հանձնաժողովի տված համապատասխան վկայագրի պատճենը և փաստաբանի արտոնագիրը:
Հատուկ արտոնագիր տրամադրում է փաստաբանների պալատի նախագահը՝ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի փակ գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա ընդունված որոշմամբ` առավելագույն ձայներ հավաքած առաջին յոթ հավակնորդներին:
Փաստաբանների պալատը տվյալ տարվա ընթացքում կարող է տալ ոչ ավելի, քան յոթ հատուկ արտոնագիր` գործունեության հինգ տարի ժամանակով:
Հատուկ արտոնագիրը տրվում է ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքների ամփոփումից հետո՝ հնգօրյա ժամկետում: