Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 529-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1․ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների չորրորդ փուլին, ինչպես նաև Արդյունաբերության գծով խորհրդատվական կոմիտեի 5-րդ և Առևտրի գծով խորհրդատվական կոմիտեի մաքսասակագնային, ոչ սակագնային և պաշտպանիչ միջոցների ենթակոմիտեի 82-րդ նիստերին մասնակցելու նպատակով 2021 թվականի մայիսի 25-27-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Վարոս Սիմոնյանի, Արմեն Եգանյանի, Նաիրա Կարապետյանի և Էմմա Մովսիսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

Երևան

17.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի N 529-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Վ․ Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա․ Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբե- րության զարգացման վարչության պետ

Ն․Կարապետյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ

Է․ Մովսիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Թորոսյան

17.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։