ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 1999 թվականի N 383
քաղ. Երևան
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 1-ի «Դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու մասին» N 188 որոշման 2-րդ կետի, ինչպես նաև մանկապատանեկան առողջարարական ճամբարների պատշաճ նախապատրաստումն ու դպրոցականների ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով`
1. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովին`
ա) կազմակերպել 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգիստը` 1999 թվականի հուլիսի 2-ից, երկու հերթափոխով, 20-ական օրով.
բ) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել և լուծել մանկապատանեկան առողջարարական ճամբարներն անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով սննդամթերքով ապահովելու հարցը.
գ) մինչև 1999 թվականի հոկտեմբերի 25-ը ամփոփել մանկապատանեկան առողջարարական ճամբարների գործունեության արդյունքները:
2. Հաստատել`
ա) 1999 թվականին մանկապատանեկան առողջարարական ճամբարներում հանգստացող մեկ երեխայի մեկ օրվա ծախսերի հաշվարկը (կցվում է).
բ) Հայաստանի Հանրապետության 1999 թվականին գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարների վարչատնտեսական, դաստիարակչական, բուժական և սպասարկող անձնակազմերի տիպային հաստիքները (կցվում է).
գ) Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականին գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարների ցուցակը (կցվում է):
3. Մանկապատանեկան առողջարարական ճամբարներ ունեցող Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` մանկապատանեկան առողջարարական ճամբարների նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչև 1999 թվականի հունիսի 30-ը:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` ճշտել զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ցուցակները և մինչև 1999 թվականի հունիսի 29-ը դրանք ներկայացնել Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիա:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել մանկապատանեկան առողջարարական ճամբարների ֆինանսավորումն ըստ հերթափոխների` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցով:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մինչև 1999 թվականի հունիսի 29-ը մանկապատանեկան առողջարարական ճամբարներն ապահովել մանկավարժական կադրերով:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 1999 թվականի հուլիսի 2-ից սկսելու և մանկապատանեկան առողջարարական ճամբարները ներկայացված հայտերի համաձայն բժշկական կադրերով ապահովելու համար:
8. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ապահովել ամառային հանգստի մեկնող և վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:
9. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը 1999 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 20-ը մարզում գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարներին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` 1999 թվականի ամռան ընթացքում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով պարբերաբար լուսաբանել դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպման հետ կապված աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Վ. Սարգսյան
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
հունիսի 23-ի N 383 որոշմամբ
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
1999 թվականիՆ մանկապատանեկան առողջարարական ճամբարներում հանգստացող մեկ երեխայի մեկ օրվա ծախսերի
Գումարը
(դրամ)
Սնունդ 810
Աշխատավարձ 58
Տնտեսական ծախսեր 86
Ընդամենը 954
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
հունիսի 23-ի N 383 որոշմամբ
Տ Ի Պ Ա Յ Ի Ն Հ Ա Ս Տ Ի Ք Ն Ե Ր
Հայաստանի ՀանրապետությՈՒՆՈՒՄ 1999 թվականին գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարների վարչատնտեսական, դաստիարակչական, բուժական ԵՎ սպասարկող անձնակազմերի
Հաստիքների անվանումները 80-120 121-160 161-200 201-240 241-280 281-320 321-360
1 2 3 4 5 6 7 8
Պետ 1 1 1 1 1 1 1
Վարչատնտեսական աշխատողներ
Տնտեսվար 1 1 1 1 1 1 1
Պահեստապետ 1 1 1 1 1 1 1
Առաքիչ 1 1 1 1 1 1 1
Հաշվապահ 1 1 1 1 1 4 4
Տնտեսուհի 1 1 1 1 1 1 1
Ավագ խոհարար 1 1 1 1 1 1 1
Խոհարար - 2 3 4 5 6 7
Խոհանոցի բանվոր 1 2 3 4 5 6 7
Աման լվացող 1 2 3 4 5 6 7
ընդամենը 7 13 16 19 22 25 28
Դաստիարակչական անձնակազմ
Ավագ մանկավարժ - 1 1 1 1 1 1
Դաստիարակ 5 7 8 11 12 13 14
Ջոկատավար 4 5 6 8 9 10 11
Ֆիզղեկ 1 1 1 1 1 1 1
Նվագակցող 1 1 1 1 1 1 1
ընդամենը
11 15 17 22 24 26 28
Բուժական անձնակազմ
Բժիշկ 1 1 1 1 1 1 1
Բուժքույր - - 1 1 1 1 1
ընդամենը 1 1 2 2 2 2 2
Սպասարկող անձնակազմ
Հավաքարար 2 2.5 3 3.5 4 4.5 5
Վարորդ 1 1 1 1 1 1 1
Պահակ 3 3 4 4 4 4 4
Լվացարար 1 2 2 2.5 3 3.5 4
Էլեկտրիկ 1 1 1 1 1 1 1
Փականագործ - - 1 1 1 1 1
Օժանդակ բանվոր - - - 1 1 1 1
Ընդամենը 8 10.5 12 14 15 16 17
_______________________
Ծանոթագրություններ:
1. Սպասարկող անձնակազմի վարձատրությունը կատարում է հիմնադիրը:
2. Յուրաքանչյուր 3 ջոկատին տրվում է լրացուցիչ մեկ փոխարինող մանկավարժի հաստիք:
3. Լողավազանի առկայության դեպքում հատկացվում է մեկ լողի մարզչի հաստիք:
4. Չնորմավորված աշխատաժամանակով և բարձրլեռնային պայմաններում աշխատելու համար վարձատրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության
օրենսդրությանը համապատասխան:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
հունիսի 23-ի N 383 որոշմամբ
Ց ՈՒ Ց Ա Կ
Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականին գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարների
Հանքավան
«Հասմիկ»
«Լուսաբաց»
«Արագած»
«Բազե»
«Զեփյուռ»
«Արծվիկ»
Ծաղկաձոր
«Արտույտ»
«Ծաղկահովիտ»
«Գարուն»