ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 534-Ա
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունվարի 20-ի ՀՕ-48-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
Երևան
19.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 534-Ա որոշման
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՀՕ-48-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Միջոցառման անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի ընդունման առնչու-թյամբ իրականաց-վող միջոցառում-ների ֆինանսական ապահովման
աղբյուրը Իրավական հիմքը
«Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու
համար ավտոտրանսպոր-տային միջոցների վրա գազաբալոնային
սարքավորումների տեղադրման և գազա-բալոնների պարբերական վկայագրման կարգը, պարբերականությունը և խոտանման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատա-կազմ ներկայացնելը ՀՀ տարածքային
կառավարման և
ենթակառուցվածքների
նախարարություն 2021 թվականի
հունիսի
3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի
պահանջվում: «Ավտոմոբիլային տրանսպորտի
մասին» 2006 թվականի
դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն
օրենքի 26.1-ին հոդվածի 5-րդ և
8-րդ մասեր
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
19.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ