ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14 մայիսի 2021 թ. N 05-Ն
ՀՀ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ
20 ապրիլի 2021 թ. N 83-Ն
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 9-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 429-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2014 թվականի փետրվարի 5-ի N 9-Ն և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2013 թվականի դեկտեմբերի 23-ի N 429-Ն «Հողօգտագործման բնագավառում ՀՀ մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը հաստատելու մասին» համատեղ հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
նախարարԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Ս. Պապիկյան
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար
Ս. Թովմասյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2021 թվական: